Նիկոլ Քիդմանը պատմել է կինոարդյունաբերությունում առկա խտրականության մասին
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը Dujour-ին տված հարցազրույցում խոսել է Հոլիվուդում խտրականություն երևույթի մասին։ Նրա խոսքով, կինոոլորտում դեռ կարծիք կա, որ 40-ն անց կանայք ֆիլմերում անելիք չունեն։
Դերասանուհին ասել է, որ այդ մասին ուղղակիորեն չի ասվում։ Սակայն, ըստ Քիդմանի, այդ տարիքից հետո ավելի քիչ առաջարկներ են ստանում և ավելի շատ մերժումներ։
«Ես երբեք չեմ նստել աթոռին և չեմ լսել, որ ինչ-որ մեկը ասի՝ «քո ժամկետը լրացել է»: Սակայն պատահել է այնպես, որ քեզ մերժեցին և դուռը փակեցին քո առջև»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, խոստովանել է Քիդմանը։