HelpCourt. 2021-ի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն է Վազգեն Ռշտունին
2021 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվել է:
Դատավորների վարկանիշավորման համակարգից տեղեկանում ենք, որ «Թափանցիկ ձեռք 2021» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվել է 2021 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն: Արդյունքում՝ Վազգեն Ռշտունին դարել է «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր:
Ռշտունին ամենաբարձր վարկանի ունեցող դատավորն էր ճանաչվել նաև 2017 թվականին:
Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորել է պարոն Ռշտունուն և մաղթել, որպեսզի վերջինիս աշխատանքը միշտ լինի գնհատված ինչպես փաստաբանների, այնպես էլ հանրության կողմից:
Պարոն Ռշտունին, իր հերթին, նշել է. «Շնորհակալ եմ փաստաբաններին աջակցության համար։
Փաստաբանական համայնքը մշտապես գտնվել է դատավորների կողքին, հատկապես՝ լարված և դժվար պահերին։
Յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին http://helpcourt.am/ էլ. կայքի միջոցով, այդ թվում տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ի՞նչպես և ե՞րբ է գնահատել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին