Վարդան Բալյան. Այլանդակության շքերթ է, սրբապղծության պարահանդես
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Գործող վարչապետը հրապարակավ հայտարարում է, թե Արցախը գործնականում կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշվելու իրավունքը, այսինքն՝ փաստացի ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, Արցախյան ազատամարտի զոհերը ու համազգային, ժողովրդական զոհողությունների տասնամյակները որակում անօգուտ և խոշոր հաշվով անիմաստ, իսկ նիկոլական ակտիվը ամենակեղտոտ մանիպուլյացիաներով քարոզչական գրոհ է կազմակերպում Արցախի՝ իրենց թիմակից նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ թիրախը ունենալով Արցախը և արցախցիներին։
Այլանդակության շքերթ է, սրբապղծության պարահանդես, երբ հարց են տալիս՝ քանի՞ արցախցի է զոհվել Հայաստանը պաշտպանելիս։ Ու սա ասում են մարդիկ, ում կուռքը ոչ վաղ անցյալում հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը դիտավորյալ ապուշություն է դուրս է տալիս՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ. Աշոտյան
- Մեր վրդովմունքն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ. Արցախի ԱԺ
- Նիկոլին կարծես դուր չի գալիս, որ Արցախի տարածքի 25%-ը փրկվել է. Արտակ Զաքարյան
- Փաշինյանի վերջին գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր
- Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստել է Արցախի հայաթափման. ԱՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան