Ֆրանսիայում որսացել են աշխարհի ամենամեծ ոստրեն
Աշխարհի ամենամեծ ոստրեն որսացել են Ֆրանսիայի արևմտյան ափին՝ Կարանտեկ կոմունայում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով 24matins ինտերնետային պորտալին։
Գտածոյի քաշը կազմել է 2230 գրամ՝ մի քանի տասնյակ գրամով ավելի ծանր, քան անցյալ տարվա ռեկորդակրից, որը նույնպես որսացել են այս լողափում։ Համեմատության համար նշենք, որ ամենամեծ «0 տրամաչափի» ոստրեները, որոնք կարելի է գնել հիմնական շուկայում, սովորաբար մի փոքր ավելի ծանր են, քան 150 գրամը:
«Ոստրեների նոր թագավորի» խեցու չափսերը կազմում են 26.5 սմ երկարություն, 13 սմ լայնություն և 10 սմ հաստություն: Հսկային որսած Les Huitres de Pen al Lann ընկերությունը կարծում է, որ խեցեմորթը մոտ 15 տարեկան էր: Ընկերության ներկայացուցիչ Գրեգ Բերդերը հայտնել է, որ այս տարի կարողացել է մի քանի նմուշ որսալ, որոնց քաշը գերազանցում էր 1 կգ-ը:
Միաժամանակ Բուրդերը վստահեցրել է, որ նույնիսկ այս չափի դեպքում ոստրեը հնարավոր է ուտել։ Այն Սուրբ Ծննդյան տոներին գնել է տեղի հաստատություններից մեկի հաճախորդը, սակայն գինը չի հրապարակվել: Նման չափսը բացելու համար ոստրեի համար նախատեսված սովորական դանակը չի բավարարի մասնագետները խորհուրդ են տվել օգտագործել մուրճ կամ պարզապես եփել այն վառարանում, որն ավելի անվտանգ է: