Ռուսաստանում ավիատոմսերի միայն 5%-ն է գնվել արտասահմանյան թռիչքների համար
Հայտնի են դարձել այն երկրների ցանկերը, որոնց տոմսերը 2021 թվականին մեծ պահանջարկ են առաջացրել ռուս զբոսաշրջիկների շրջանում, հայտնում է Aviasales-ը։
Առցանց ծառայությունը վերլուծել է այս տարի օգտատերերի օդային ճանապարհորդությունները և պարզել, որ նրանց գնումների 95 տոկոսը կատարվել է ներքին չվերթներով: Ամենահայտնի երթուղիներն են դեպի Պետերբուրգ, Սոչի, Մինվոդի և Կրասնոդար:
Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, 2021 թվականին ավիատոմսերի միայն հինգ տոկոսն է գնվել արտասահման չվերթների համար։ Զբոսաշրջիկներն ամենից հաճախ ամրագրել են ուղևորություններ դեպի Թուրքիա, Վրաստան, ԱՄԷ, Եգիպտոս և Կիպրոս՝ անցկացնելով միջինը 8-11 օր։