Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում. Չավուշօղլու
Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Նշանակվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ։ Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում։ Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակներում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան չվերթները կբացվեն։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու. Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հնարավոր է հանդիպեն շատ մոտ ապագայում
- Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է. ԱԳՆ խոսնակ
- Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի. Չավուշօղլու
- ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Չավուշօղլուի և ՀՀ ԱԳՆ հայտարարությունները
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու