Սպառողական գները մեկ տարում աճել են 9.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.2%։ 2020թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 13.2%, իսկ նոյեմբերի ՏԱՑ-ը հոկտեմբերի նկատմամբ նվազել է 1.4%-ով:
Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 2.7%-ով, իսկ 2020թ-ի նոյեմբերի համեմատ՝ 15.7%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-նոյեմբերին արձանագրվել է 6.9%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվել է 2%-ի անկում։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.9%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 7.3%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-նոյեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1%-ով, իսկ 2020 թ-ի նոյեմբերի համեմատ՝ 9.6%-ով։
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 16.6%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 19.4 %-ով, ներմուծումը՝ 15.1%-ով:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չի հրապարակել, մինչդեռ ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այդ տվյալները ներառվում էին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին