Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել. Ռոբերտ Քոչարյան
«Առաջինը այն ժամանակ Թուրքիան այդ պատմության մեջ չկար։ Երկրորդ՝ իսկ դուք տարբերությունը չե՞ք տեսնում»,-ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ էր տարբերվում Մեղրիի տարբերակը, որն իր իշխանության տարիներին առաջարկվում էր իբրև լուծում Ղարաբաղյան հարցի կարգավորման համար, ինչո՞վ է տարբերվում այն տարբերակից, որն հիմա է իրագործվում է և ադրբեջանցիներն անվանում են «միջանցք Զանգեզուրով»։
Նա նշեց, որ այն ժամանակ խոսքը գնում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը ևս ունենալու է նույն կարգավիճակը, ինչպիսին Ղարաբաղը։
«Միջանցքի լայնությունն անվտանգության տեսանկյունից ես այսպես էի ձևակերպել՝ գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցք։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի՝ անորոշության և անվտանգային առումով և կարգավիճակի հետ։ Տարբերությունը դրա մեջ է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Հարցին՝ ինչո՞ւ այդ տարբերակը չիրագործվեց, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել։ Ես իմ գրքում դրա մասին բավական մանրամասնորեն գրել եմ։ Ինքն ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, ասաց՝ համարում է, որ գերագնահատել է իր հնարավորությունը՝ ազդելու հասարակական կարծիքի վրա»։
Նա ասաց, համեմատելու եզրեր չկան։
«Այդ տարբերակով խոսքն ընդամենը ճանապարհի իրավունքի մասին էր։ Խոսքը գնում էր ավտոմոբիլային ճանապարհի մասին, երկաթուղիների մասին առանձնապես գրած չէր»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրություններից հետո, մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար
- Ռոբերտ Քոչարյան. Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես
- Ռոբերտ Քոչարյանը մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև Փաշինյանի հայտարարությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան