Լավրովն ասել է, որ Արևմուտքը սկսել է վախենալ Զելենսկու խելագար գործողություններից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաճախ «խելագար» որոշումներ է կայացնում, ինչը անհանգստություն է առաջացնում Արևմուտքում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Սոլովյով Live» յութուբյան ալիքին Վլադիմիր Սոլովյովին տված բացառիկ հարցազրույցում։
«Զելենսկին շատ հաճախ անում է այնպիսի բաներ, որոնք պարզապես խելագարություն են: Եվ Արևմուտքում վախենում են, որ ինչ-որ հիմարություն կբորբոքի հակամարտությունն, որը, մեծ հաշվով, ոչ ոքի պետք չէ», - Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության ասել է նա:
ՌԴ նախարարն ընդգծել է, որ Զելենսկին ընտրություններին մասնակցել է «Ժողովրդի ծառա» սերիալի իր կերպարով՝ «առաջադեմ սկզբունքներով, ժողովրդին օլիգարխներից ազատելու, ռուսների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու կոչերով, և ամենակարևորը՝ Դոնբասին խաղաղություն բերելու»:
Սակայն, ըստ նախարարի, Զելենսկին չի տարբերվում Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկից, որն առանձնացած հանրապետությունների բնակիչներին անվանում էր «ենթամարդ»:
Ռուսական դիվանագիտական ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարը Դոնբասի բնակիչներին անվանել է «անհատ» և կոչ է արել նրանց, ովքեր իրենց ռուս են զգում, «գնան Ռուսաստան»։ Ընդ որում, այդ հայտարարությունները չեն մեկնաբանվել Արևմուտքում, ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները