Հունվարին ռուսաստանցիների համար հանգստի մեկնելու երկրների թոփում է նաև Հայաստանը
Փորձագետները պարզել են, թե որտեղ են ցանկանում ռուսաստանցիները գնալ հանգստանալու ամանորյա տոներից հետո, հայտնում է OneTwoTrip ծառայության մամուլի ծառայությունը։
Զբոսաշրջիկների գրեթե 70 տոկոսը հետաքրքրված է Ռուսաստանի ներսի թռիչքներով, մնացածը մտածում են արտասահման մեկնելու մասին։ Տվյալները բխում են 2022 թվականի հունվարի 10-ից հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում տոմսերի որոնման հարցումների տվյալներից։
Ռուսական ուղղությունների շարքում ամենատարածվածը Մոսկվան է: Երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սոչին։ Վարկանիշում ներառված են նաև Մինվոդին, Կրասնոդարը, Կալինինգրադը, Ուֆան և Սիմֆերոպոլը։
Ինչպես գրել է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, արտասահմանյան երկրները գլխավորում են Հայաստանը, Ուզբեկստանը, ԱՄԷ-ն, Թաիլանդը, Ղրղզստանը և Թուրքիան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան