Ռոբերտ Քոչարյան. Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրություններից հետո, մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար
«Այս իշխանությունը հայտարարել է՝ ժողովուրդը բարձրագույն արժեք է։ Հիմա այդ բարձրագույն արժեքը փախնում է մեր երկրից։ Ի՞նչ է անում իշխանությունն այդ բարձրագույն արժեքը պահելու համար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով արտագաղթի մեծ ծավալներին։
Նա նշեց, այս տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով 109 հազար մարդ լքել է երկիրը, բալանսը բացասական է, մոտ 34 հազար մարդ էլ ընդունել է ՌԴ քաղաքացիություն։
«Պատկերավոր ասած, Աբովյան քաղաքի բնակչությունը փոխել է իր քաղաքացիությունը։ Ամենահետաքրիրը գիտե՞ք որն է, որ երկրից գնում են ոչ միայն նրանք, ովքեր ընդդիմադիր են, չեն ընդունում այս իշխանությանը, այլև այն մարդիկ, որ ընտրել են այս իշխանությանը։ Ո՞ւր եք գնում, հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք, վայելեք ձեր ընտրությունը։ Ինչո՞ւ եք մեզ թողնում ձեր կողմից սիրված իշխանությունների հետ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ, Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։
«Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ ու դրանցից հետո, ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար։ Գիտե՞ք, Կիմ Չեն Ինը նախանձությունից կմեռներ։ Այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, անգամ հնարավոր չէր պատկերացնել այն, ինչ կատարվում է Վանաձորում, Թալինում, Վարդենիսում ու այլ համայնքներում։ Հիմվանդ երևակայության պարագայում անգամ նման բան մտածելն անհնար էր, սա վարչաիրավական ատրակցիոն է»,-ասաց նա։
ՀՀ երկորրդ նախագահի գնահատմամբ, ստեղծված իրավիճակում դատախազությունը դարձել է գունավոր հեղափոխության պահապանը, և ոչ թե օրենսդրության ու Սահմանադրության։
«Դատախազությունն ունի շատ վատ հարաբերություններ կամ իրավագիտության, կամ խղճի հետ։ Միգուցե երկուսի հետ էլ։ Մի աֆորիզմ կա, արդյոք, կարո՞ղ ես համարել, որ խիղճդ մաքուր է, եթե դրանից երբեք չես օգտվում։ Սա մեր դատախազության մասին է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես
- Ռոբերտ Քոչարյանը մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև Փաշինյանի հայտարարությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին