Բաքուն աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
Ադրբեջանը սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը լիարժեք սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործակցության զարգացման վրա»,- նշել է նա։
Բայրամովի խոսքով, Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բոլոր հարևանների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի՝ Հայաստանի առջև դրած երեք նախապայմաններն էլ կատարվել են. Ռոբերտ Քոչարյան
- «Հայաստանն առաջին անգամ է գնում հարաբերությունների կարգավորման՝ բավարարած լինելով Թուրքիայի բոլոր նախապայմանները»
- Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները. Սուրեն Սարգսյան