Ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի ՍԴ գործառույթը չէ․ Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է ․
«Հրապարակվեց ՍԴ որոշումը: Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ու ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.
1) ՍԴ-ն հստակ է ասում, որ ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի ՍԴ գործառույթը չէ, ինչը բնական է:
2) Հրամանը այլ խնդրահարույց դրույթներ ունի, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել:
3) ՍԴ-ն արձանագրել է, որ Պետությունը կարող է ծախսերը ՊՇՌ թեստերի` վերցնել իր վրա, կարող է և չվերցնել, բայց իրավիճակը ենթադրվում է «հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»..:
4) ՍԴ -ն իրավացիորեն կարևորել է նաև պատվաստումային քաղաքականությունը և որոշակիորեն նշել դրա առկա թերությունները Հայաստանում»:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մկրտումյան. ՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է
- Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա ի՞նչ աբսուրդ որոշում է
- ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն․ Արամ Վարդևանյան
- Հրապարակային պնդել ենք այս դրույթի հակասահմանադրական լինելու մասին, ինչն այսօր հաստատվեց ՍԴ կողմից․ Ռ․ Հայրապետյան
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը
- ՍԴ դիրքորոշումը նախ խնդրահարույց է. Գլխավոր դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան