Փաշինյանն այդ փաստաթղթերը չի հրապարակել, որովհետև գիտի՝ այդ դեպքում Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ ավելի է բարձրանալու. Աշոտյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի երկրորդ կեսին հանդես կգա ասուլիսով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սերժ Սարգսյանը հունվարի երկրորդ կեսին հանդես կգա ասուլիսով, որի ընթացքում կհրապարակի հետաքրքիր նոր փաստեր, ապացույցներ մեր թողած բանակցային ժառանգության մասին։ Գնա, դեղերդ խմի»,- նշեց նա։
Ա.Աշոտյանը պահանջեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրապարակի երկու փաստաթուղթ. «Ասում է՝ Սերժ Սարգայանը էմոցիոնալ նամակ է գրել։ Հրապարակի Սերժ Սարգսյանի 2016 թվականի նամակը համանախագահ երկրներին։
Էն որ ասում ես՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև պետք է լիներ։ Ժողովուրդ ջան, գաղտնիք եմ բացում, այդ բանաձևի նախագիծը պատրաստ է եղել, Սերժի օրոք գրած եղել է, փաթեթում կա։ Պահանջենք Նիկոլից, որ հրապարակի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունվելիք բանաձևի նախագիծը։
Գիտեք ինչու չի հրապարակել, որովհետև երկու թղթերն էլ, որ հրապարակի, Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ ավելի է բարձրանալու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին