Արցախին առնչվող գործողություններն պետք է ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, վեր ցանկացած տիպի նեղ շահերից. Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրում է.
«Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման:
Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:
Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք, և դա առաջին հերթին չվնասելն է, հետո՝ աջակցելը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Այլանդակության շքերթ է, սրբապղծության պարահանդես
- Էլիբեգովա. Արցախցին մեղավո՞ր է, որ ուզում է իր պապական հայկական հողում ապրի, որ չի ուզում թուրքի բաժին դառնա
- Փաշինյանը դիտավորյալ ապուշություն է դուրս է տալիս՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ. Աշոտյան
- Ըստ էության, հարցականի տակ է տրվել Ղարաբաղի հռչակագիրը. ՀՀ երկրորդ նախագահ
- Մեր վրդովմունքն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ. Արցախի ԱԺ
- Նիկոլին կարծես դուր չի գալիս, որ Արցախի տարածքի 25%-ը փրկվել է. Արտակ Զաքարյան
- Թևան Պողոսյան. Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից
- «Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է»
- Իրենց ստեղծած «թակարդի» միջոցով ՀՀ իշխանությունը փորձում է Արցախում ներքաղաքական ճգնաժամ ստեղծել. Աբրահամյան
- Փաշինյանի վերջին գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր
- Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստել է Արցախի հայաթափման. ԱՀ նախագահ
- Տիգրան Աբրահամյան. Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են
- Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին