ԱՄՆ-ում սերֆինգիստը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մորրո Բեյ քաղաքում շնաձկան հարձակման հետևանքով սերֆինգիստ է զոհվել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով նավահանգստային մարմնին։
«Նավահանգիստը, ոստիկանությունը և փրկարարներն արձագանքել են ջրից դուրս բերված լողափում անգիտակից վիճակում գտնվող տղամարդու մասին հաղորդագրություններին: Նրա վրա, ըստ երևույթին, շնաձուկ է հարձակվել», - ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, ասվում է նավահանգստի մարմնի հայտարարության մեջ:
Չնայած քաղաքի լողափերը ունեն ազատ մուտք, սակայն հանգստացողներին արգելվել է ջուր մտնել առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան