ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում կազմակերպում է վտանգավոր սադրանքներ. Զաս
ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներից հետո լարվածությունն արևելյաեվրոպական ուղղությամբ պետք է նվազի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նա նշել է, որ կազմակերպության պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններում իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»։
Ս.Զասի խոսքով, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների համալրում է տեղի ունենում, «այդ թվում հարձակողական խնդիրներ կատարելու համար նախատեսված զորամիավորումների», թշնամական հռետորաբանության ուժեղացում, սահմանվում են նոր պատժամիջոցներ և վտանգավոր սադրանքներ են կազմակերպվում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում։
«Այդ իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել և, իհարկե, դրանք աննկատ չեն մնում Կազմակերպության ուշադրությունից... Կարծում եմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքին արված Ռուսաստանի առաջարկներից հետո ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևելաեվրոպական ուղղությամբ լարվածությունը կնվազի»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա ընդգծել է, որ պատերազմ ոչ ոք չի ցանկանում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան աջակցում է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդին
- ՆԱՏՕ-ն չի ճանաչում կարմիր գծեր.Պեսկով
- Բելառուսն իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը «պատերազմի նախապատրաստություն» է որակել
- Պեսկով. Մոսկվան տեսնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրի խաբեության կրկնությունը
- ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովի վրա հայտնաբերած ՆԱՏՕ-ի չորս հետախուզական ինքնաթիռների մասին
- Պուտինը Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններն անվանել է «լուրջ մարտահրավեր»