Կառավարությունն, ըստ էության, չի պատասխանել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների ծախսման քննիչ հանձնաժողովի հարցերին.Թադևոս Ավետիսյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների ծախսման քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում այն նախագահող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ստացել են ՀՀ կառավարությանը և Հիմնադրամին ուղղված գրությունների պատասխանները:
Նա տեղեկացրեց, որ գրությամբ 8 հարց էին ուղղել կառավարությանը, որին պատասխանել է Ֆինանսների նախարարությունը, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը 10-ին:
«Վերջինս պատասխանին կցել է մեկ նյութ՝ հիմնադրամի կանոնադրությունը, իսկ մնացածին հակիճ պատասխաններ են տրվել և ներկայացվել հղումներ հիմնադրամի կայքէջին»,-հայտնեց Մինասյանը:
Կառավարության կողմից ներկայացված պատասխանին անդրադառնալով՝ քննիչ հանյձնաժողովի անդամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հյատնեց, որ հանձնաժողովի նպատակն էր պարզել, թե Հիմնադրամից տրամադրվա 52.7 մլրդ գումարը բյուջեի ծրագրերին բաշխելուց անմիջապես հետո դրանք արդյո՞ք վեաբաշխվել են, իսկ կառավարությունից ստացած Ֆինանսների նախարարության պատասխանում այն չակ:
Ըստ պատգամավորի՝ պատասխանում մհստակ չէ նաև այդ համաֆինանսավորված ծրագրերի արդյունավետությունը պարզելու՝ ներկայացման պահանջի արձագանքը:
Նա նաև տեղեկացրեց, որ ի պատասխան քննիչ հանձնաժողովի գրության՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է, որ Պետական վերահսկողական ծառայությունը «Հայաստան» հիմնադրամում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել:
Ըստ Մինասյանի՝ Հաշվեքննիչ պալատն էլ պատասխանել է, որ քննիչ հանձնաժողովից հարցադրումներ ստանալու դեպքում, դրանք քննարկման առարկա կդարձնեն:
«Բացարձակ կանխակալ վերաբերմունք չունենալով Հաշվեքննիչ պալատի աշխատանքի վերաբերյալ՝ ցանկանում եմ հարցնել, թե կարո՞ղ է այդ կառույցն ուսումնասիրել պետական գանձարանին փոխանցելուց հետո կատարված ախատանքները՝ փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և մյուս անդամներից ստացավ հաստատող պատասխան:
Մինասյանը տեղեկացրեց, որ նաև դիմել են ԱԺ աշխատակազմին՝ քննիչ հանձնաժողվում փորձագետ ներգրավելու համար և այնտեղից խոստացել են Փորձագիտական-վերլուծական գրասենյակից մասնագետտրամադրել:
Մամիջանյանն էլ առաջարկեց բյուջեի տարեսկզբի ծրագրերը համադրել «Հայաստան» հիմնադրամից փոխանցումներ կատարելուց հետո իրականացված այդ ծրագրեի հետ, որպեսզի պարզեն, թե հիմնադրամից ուղարկված գումարները ինչքան են կազմում, քանի որ եղել են համաֆինանսավորված ծրագիրը:
«Պարզենք, թե արդյոք 52.7 մլրդ դրամը գնացել է պատերազմի հետևանքով առաջացծ նոր կարիքների հոգմանը թե, եղել է ծրագիր, բայց հենց տարվա սկզբից գումարներ չեն եղել և հիմնադրամի գումարները ուղղվել են դրան»,-նկատեց Մամիջանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում