Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը
2011 թվականից սկսվել են Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգության, հետազոտական ու նախագծման աշխատանքները։
2013թ․-ին Մայր Տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը սկսում է Տաճարի որմնանկարների ուսումնասիրությունը։ 2017թ․ ամռանը սկսվում է նորոգության շինարարական աշխատանքը։
«Շողակաթ» հեռուստաընկերության 2021-ի ավարտին նկարահանած ֆիլմում Մայր Տաճարի լուսարարապետը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը, որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակը ներկայացնում են Ս․ Էջմիածնի նորոգման ընթացքի, անակնկալների, ավարտված ու սպասվող աշխատանքների մասին
Նշվում է, որ տաճարում կատարված և կատարվելիք բոլոր աշխատանքները միտված են երկարակեցությանը, քանի որ նմանաձև, այս մասշտաբի վերանորոգչական աշխատանքներ կատարվել մոտ 1650-ականներին թվականներին, դրանից հետո բոլոր միջամտությունները եղել են մասնակի։
Հարակից հրապարակումներ`
- Նորոգվում են Ս. Էջմիածնի մայր տաճարի հյուսիսային և հարավային խորանները
- Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը
- Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն է հայտարարվում
- Դրվել է վերանորոգվող Մայր Տաճարի գմբեթի խաչի գունդը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին