Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն Ռուսաստանին անվանել է «թշնամական պետություն»
Մեծ Բրիտանիայի անվտանգության հարցերով պետքարտուղար Դամիան Հինդսը հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը «թշնամաբար» են տրամադրված Միացյալ Թագավորության նկատմամբ:
Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, Telegraph թերթին տված հարցազրույցում պաշտոնյային խնդրել են նշել «ամենակործանարար պետությունները, որոնց առջևում է կանգնած Բրիտանիան»:
«Իմ նշած երեք երկրներն ունեն մարդկային ներուժ, կարող են մեծ մասշտաբով ներկայություն ապահովել, կարող են և անում են տեղեկատվական գործողություններ և ներգրավված են տարբեր ձևերով։ Դժվար է տալ սպառիչ ցուցակ»,- ասել է Հինդսը: