Նիդեռլանդներում առաջարկել են պատվաստվել վիրտուալ իրականության ակնոցներով
Նիդեռլանդներում այն մարդկանց, որոնք վախենում են ներարկումներից, բայց հաստատակամ են պատմասումների հարցում, առաջարկում են պատվաստվել COVID-19-ի դեմ վիրտուալ իրականության ակնոցներով։ Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, ասել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ուգո դե Յոնգը։
«Վախենում եք ներարկումներ անելուց, բայց դեռ ցանկանում եք պատվաստվել (կորոնավիրուսի դեմ) , Քաղաքապետական առողջապահական ծառայությունները (GGD) ուրախ են օգնել ձեզ այս հարցում: Օրինակ, կան շատ հաստատություններ, որտեղ աշխատում են վիրտուալ իրականության ակնոցներով, որոնք թույլ են տալիս հանգստանալ պատվաստումների ժամանակ։Այս մեթոդները գործում են նաև Ռոտերդամում»,- գրել է դե Յոնգը Twitter-ում։
Առողջապահության ազգային ինստիտուտի (RIVM) վերջին տվյալների համաձայն՝ 12 տարեկանից բարձր Նիդեռլանդների բնակչության 84,3%-ը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան