Ռոբերտ Քոչարյան. Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես
«Բանակին հատկացվող բյուջեն այնպիսինը չէ, որ հույս փայփայենք՝ հաջորդ տարվա ընթացքում առկա խնդիրներն իրենց լուծումը ստանալու են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ անհնար է, այսպիսի ռազմական բյուջեով լուծել սպառազինության վերականգնման, անվտանգության հարցեր։
«Սրա համար պատասխանատու ո՞վ է։ Չգիտես էլ՝ ում հարցնես։ Երեք նախարար՝ մեկ տարվա ընթացքում։ Ոչ մեկ պիտանի չէր այդ գործի համար, բայց այնուամենայնիվ երեք նախարար՝ մեկ տարում, գլխավոր շտաբի երկու պետ՝ մեկ տարում, գործող շտաբի պետի փոփոխման մասին համառորեն լուրեր են տարծավում, սպասում ենք «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը, թե երբ է դա լինելու։ Գիտե՞ք չի կարելի, պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես։ Սա այն պաշտոնը չի, համակարգը չի։ Բացատրությունը մեկն է, այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը։
Նրա կարծիքով, իշխանությունն այդ հարցում շահագրգռված չէ, քանի որ մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջն իշխանության նկատմամբ այլ կլինի այլ՝ օրինակ, կպահանջեին ճանապարհ չհանձնել։
«Ստեղծված է մի իրավիճակ, երբ սարսափը հնարավոր պատերազմի վերաբերյալ իշխանությանը հնարավորություն է տալիս գնալ քայլեր, որոնց այլ պարագայում ժողովուրդը թույլ չէր տա գնալ։
Եթե ժողովուրդը գիտակցեր, որ առկա է մարտունակ բանակ, որն ունակ է պայքարել ազգային շահերի համար, նման բաներ թույլ չէր տա։ Իմ տպավորությամբ, այս վիճակն ինչ-որ տեղ արհեստականորեն է ստեղծվում։ Ես այլ բացատրություն չունեմ»,,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև Փաշինյանի հայտարարությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան