Քաղաքական 14:57 27/12/2021 Հայաստան

Մենք չենք կարող ՌԴ-ից պահանջել, որ ավելի հայ լինեն, քան մենք. Ռոբերտ Քոչարյան

«Իմ նախագահության ժամանակ մենք հռչակել էինք կոմպլեմենտարության քաղաքականություն, բայց այն ժամանակ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Ռուսաստանն ավելի շատ ծրագրեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, քան մենք և ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդ կար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ՌԴ-ՆԱՏՕ ներկայիս սրված հարաբերությունների մասին հարցին:

Նրա խոսքով՝ այդ լարվածությունը բերել է նրան, որ կոմպլեմենտարության հնարավորությունը շեշտակի նեղացել է, կամ ընդհանրապես գոյություն չունի և Հայաստանը պետք է հասկանալի կերպով կողմնորոշվի, թե ինչ է ուզում:

Շեշտելով, որ մինչ այս չի հասկացել Հայաստանի արտաքին քաղաքականության  տրամաբանությունը՝ Ռոբերտ Քոչայանը բերեց վերջերս ԱՄՆ-ի կազմակերպած Ժողովրդավարության համաժողովի օրինակը:

«Ակնհայտ է, որ սա հակառուսական և հակաչինական ծրագիր է: Մենք այստեղ ի՞նչ ունենք: Ինչ-որ մի 3 րոպեանոց անբովանդակային, անհասկանալի ելույթի համար մենք մտել ենք մի ֆորմատի մեջ, որը քո ռազմավարական դաշնակցի, որը քո երկրի սահմանների անվտանգությունն է ապահովում, մենք այդ երկրի դեմ կազմակերպված միջոցառման ինչի՞ ենք մասնակցում»,- նկատեց ՀՀ  երկրորդ նախագահը՝ շեշտելով, որ ինքը չունի դրա բացատրությունը:

Նրա խոսքով՝ միջոցառումը փորձ էր վերակենդանացնել մի տրենդ, որը ժամանակին ԽՍՀՄ-ը փլուզվելուց հետո բավական հզոր ներուժ ուներ և այն ժամանակ միտքն այն էր, որ ամբողջը ժողովրդավարացնելով ավելի կանխատեսելի ու անվտանգ աշխարհ ունենալ, սակայն դրան հաջորդեցին աղետալի հետևանքներով գունավոր հեղափոխություններ:

«Եղավ արաբական գարունը, եղավ ներխուժումն Իրաք, Աֆղանստան ևս աղետալի հետևանքներով, եղան Գուանտանամոյի խոշտանգումները: Այդ միֆին մարդիկ այլևս չեն հավատում և հիմա այս ամենը մի կողմ դրած, մենք դուխով մտել ենք ներկա ստանալու համար: Աշխարհը փոխվել է, չի կարելի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ ՀՀ երկորդ նախագահի՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում սրումը երբ ուժեղանա և ծայրահեղ դրսևորումներ ստանա, այն ժամանակ Հայաստանին կարող են ոտքի տակ գցել, եթե չունենանք ուժեղ բանակ և ամուր անվտանգային համակարգ:

Անդրադառնալով Անդրկովկասում ՌԴ քաղաքականությանը՝ Քոչարյանը շեշտեց. «Բավական երկար ժամանակ ՌԴ-ն հասկանալի հեռավորություն է դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչը իսկապես ՌԴ շահերից է բխում: Իրենք հույս ունեին, որ իրենց ազդեցությունը նաև Ադրբեջանի նկատմամբ չի նվազի»:

Նրա խոսքով՝ այս պատերազմից հետո իրավիճակ է փոխվել Հարավային Կովկասում, որը կարելի է բնութագրել տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերափոխում:

«Երբ Թուրքիան միացավ այս ամենին և Թուրքիա-Ադրբեջան տանդեմը լրիվ այլ բնույթ ստացավ, այլևս հավասար հեռավորություն պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և՛ դժվար է, և՛ ես համոզված եմ, որ նաև մի քիչ անհասկանալի է հայկական կողմի համար և չեմ կարծում, որ երկարատև առումով դա լավ բանի կարող է բերել, բայց այդ ձևաչափը դեռ չի փոխվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը  և, նկատելով, որ Ռուսաստանի կյանքը դժվարացել է այս ամենից հետո, որովհետև իրենց համար  հավասարակշռված քաղաքականությանը նոր տարր է ավելացել, շարունակեց.

«Իրենք դեռ չեն ադապտացրել իրենց գործունեությունն այդ նոր էլեմենտի հետ: Թուրքիայի դերը շեշտակի աճել է և շարունակելու է աճել: Ես ակնկալում եմ, և համոզված եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն երևի մշակման մեջ են, հաշվարկներ անում են: Բայց մենք չենք կարող ՌԴ-ից պահանջել, որ ավելի հայ լինեն, քան մենք: Մենք որպես դաշնակից երկիր պետք է չկորցնեինք մեր կարգավիճակն այս տարածաշրջանում»:

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ Հայաստանը կորցրել է ամենամարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակը, ստացել ենք մի կարգավիճակ, երբ անընդհատ պաշտպանության կարիք ունենք:

Նա նկատեց, որ գործող իշխանությունների օրոք երկրի կշիռը փոքրացել է և այս ամենի հետ միասին վերջիններս անհասկանալի ինչ-որ ձևաչափերի մեջ են մտնում:

«Գիտեք, մարդու շորի վրա մի կոճակ կա, որ չես օգտագործում: Օրինակ վերնաշապիկի վերևի կոճակը, շալվարի վրա էլ այդպիսի կոճակներ կան: Եթե դու քեզ հասցրել ես այդ կոճակի կարգավիճակին, բայց մտնում ես նման պրոցեսների մեջ, ինչ ասեմ»,- նկատեց Քոչարյանը և հավելեց. «Դու չպետք է գլուխդ կորցրած թռնես մի վագոնի մեջ, որը ուրիշ տեղ է տանում: Դա որևէ աղերս չունի քո ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մասնակցության հետ, հիմա դու կողմնորոշվիր՝ դու որտե՞ղ ես: Իհարկե, բալանսը պետք է պահել, բայց արդյոք այն մարդիկ, որոնք պետք է այդ բալանսը պահեն, հասկանում են, թե այդ բալանսն ինչ է»:

Նա նաև ասաց, որ իշխանությունների քայլերը ակնհայտ թուրքական շահերի սպասարկում է և հարց հնչեցրեց. «Ինչու՞ են դա անում, իրենց համոզմո՞ւնքն է, թե գաղտնի ներգործություն է: Ես մի անգամ ասել եմ, որ եթե ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այս քայլերը»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}