Քաղաքական 15:57 27/12/2021 Հայաստան

Երևանի քաղաքապետի ընտրությունը լեգիտիմ չէ. Ռոբերտ Քոչարյան

«Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե վստահ լինեին, որ կհաղթեն։ Չեն գնացել ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն պրոբլեմ և Երևան քաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչ Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել», -ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ եթե անցկացվեն ընտրություններ՝ անպայման մասնակցելու են։

Նրա խոսքով՝ Երևանի նոր քաղաքապետի ընտրությունը լեգիտիմ չէ և պետք է քաղաքապետի ընտրություններ անցկացվեն: 

ՀՀ երկրորդ նախագահը, տեղեկացնելով, որ իր թիմում չեն քննարկել և չի կարող ասել, թե քաղաքապետի ընտրություններին մասնակցելիս ով կլինի իրենց թեկնածուն՝ ասաց. «Եթե լինեն ընտրություններ՝ գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի»։

Նա նկատեց, որ կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբևիցե որևէ իշխանության օրոք չի եղել, իսկ իշխանությունը հրաժարվեց այն սկզբունքից, որի դրոշների ներքո եկել էր իշխանության։

Նա հետաքրքիր համարելով Հայկ Մարությանի ելույթը՝ շեշտեց. «Երբ մենք ենք դա ասում, ընկալումը մեկն է, երբ իրենց թիմի կարկառուն ներկայացուցիչն է ասում, արժեքը՝ ուրիշ է, բայց նոր բան չասաց։ Ինչ կատարվում է կալանավորումների վերաբերյալ, խայտառակություն է։ Առաջինը՝ խոսքի ազատության քրեականացումն է, սա այն ձեռքբերումն էր, որը, իսկապես, կարելի է ձեռքբերում համարել ժողովրդավարացման գործընթացում, և կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբևիցէ որևէ իշխանության օրոք ուղղակի չի եղել»։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ իր նախագահության օրոք ուժային կառույցները ՏԻՄ մարմինների աշխատանքին երբևէ չեն մասնակցել և չի նստել ու ասել թե ով՝ ինչ պետք է անի: 

«Այն ժամանակ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր, որը կուսակցական էր, և կար շատ բնական ցանկություն կուսակցության կողմից մասնակցելու ամեն տեղ, ես միշտ զսպում էի, և ասում՝ նայեք, սա ՏԻՄ ընտրություն է, ով էլ ընտրվի, ցանկանալու է իշխանության, կառավարության հետ լավ հարաբերություններ ունենալ, ով էլ ընտրվի, պետք է սկզբից էլ համարել, որ մեր բարեկամն է լինելու, և պետք է ազատ թողնել, որ ընտրվի այն մարդը, որը մեծ հեղինակություն է վայելում այդ համայնքում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը հանցանք է կատարում, բայց այդ հանցանքը կատարելիս հանցակից է դարձնում բազմաթիվ պաշտոնյաների։

Շեշտելով, որ գալու է պահը, որ բոլոր հանցակիցները  պատասխան են տալու ապօրինությունների համար՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.«Ենթադրում եմ՝ հրահանգ տվողը թռնելու է, իր մոտ լավ է ստացվում, բայց մյուսները մնալու են։ Ոչինչ այնքան չի մտերմացնում մարդկանց, որքան համատեղ գործած հանցանքը»։

Նա ապօրինություն կատարելու հրահանգ ստացողներին հորդորեց չգնալ նման քայլերի, իրենց համար գիծ քաշեք, որովհետև գալու է պահը, որ պատասխան են տալու։

Եվ, առհասարակ, այս ամեն ինչի վերջը շատ վատ է լինելու որոշ մարդկանց համար»,-շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր ֆյսբուքյան էջում հրապարակել է ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հիմնական մտքերը.

1․ Անվտանգության համար այս տարին կատարյալ ձախողում էր: Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ թե 40-45 կմ-ի, այլ՝ տասնապատաիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ: 

2․ Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: Երկու-երեք դիրքի համար մարտական գործողություններում 30-ից ավելի ռազմագերի ունենալը խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին։  

3․ Մինչ օրս չի հրապարակվել պատերազմում զոհվածների թիվը․ պետք էր հուշամատյան կազմել՝ նրանց բոլոր տվյալներով։ Սա պետության վերաբերմունքը կլիներ զոհվածների և նրանց ընտանիքների հանդեպ։ 

4․ 2018 թ․ կախարդական փայտիկը, պարզվում է, ռեվերսի ռեժիմով է աշխատում։ Պետական պարտքն անցել է 9 մլրդ դոլարի սահմանը։ 2022թ-ին կանխատեսվող 4 տոկոսանոց տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ։

5․ Պետության բարձրագույն արժեքը՝ մարդը, փախչում է երկրից։ Արդեն 103 հազար մարդ լքել է երկիրը․ մոտավորապես մի քաղաքի բնակչություն։

6․ Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից երկիրը դարձել է տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոն։ 

7․ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից․ ՀՀ ղեկավարը կասկածի տակ է դրել ԼՂՀ անկախության հռչակագիրը, ինչի վրա ձևավորվել է ԼՂՀ-ն։ Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։

8․ Քի Վեստի պայմանագրով նախատեսված էր Արցախի միացումը Հայաստանին, լինելու էր 42 կմ լայնությամբ միջանցք նույն կարգավիճակով, ինչ կունենար Արցախը։ 

9․ Դելիմիտացիայի այլընտրանքը պարզապես այդ պրոցեսին չգնալն է․ առանց երկկողմանի դիվանագիտական հարաբերությունների դելիմիտացիան չեն սկսում։ Դա դիվանագիտական այլասերություն է։ 

10․ Հայաստանն իրականացրել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, այն էլ բոնուսով․ տվել է Շուշին ու Հադրութը, հիմա էլ քննարկում են միջանցքի հարցը։ Երբ որ ՀՀ իշխանություններն ասում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել։ 

11․ Պետք է ձգտել վերականգնել գոնե ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը․ ամենավատ բանը չփորձելն է։ Ես հավատում եմ, որ ամեն օր քայլ անելով, ամեն օր քարը քարին դնելով, հնարավոր չէ ինչ-որ տեղ, ինչ-որ չափով հաջողություն չունենալ։ 

12․ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ Մինսկի խմբի շրջանակներում վերջին բովանդակային քննարկումը եղել է 1996 թ․ հոկտեմբերին։ 1997 թ․ հունվարին ՄԽ համանախագահները որոշել են գումարել նիստ, որի վերջին օրը հայտարարել են, որ անցնում են չելնոկային դիվանագիտության։ 

13․ Եթե լինեն Երևանի ավագանու նոր ընտրություններ, անպայման մասնակցելու ենք։ Իշխանությունները չգնացին ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ այստեղ կունենան լրջագույն խնդիրներ, չեն կարող կիրառել նույն մոդելը, ինչ Վանաձորում կամ այլ տեղ։ 

14․ Քրեական օրենսգրքի մեղադրանքներով մի մեծ ուսապարկ շալակած՝ այս մարդիկ ման են գալիս։ Միգուցե սա ինքնանպատակ է դարձել իշխանությունը պահելու համար։ Նրանք վախենում են ու ճիշտ են անում։ Չես կարող այս աղետը բերել քո երկրի ու ժողովրդի գլխին և չվախենաս, հնարավոր չէ։ 

15․ Ես կողմնակից եմ կիսանախագահական կառավարման մոդելի, բայց դեմ եմ, որ այս ճանապարհով մտնեն սահմանադրական բարեփոխումների մեջ։ Կա լրջագույն կասկած, որ այս ամենն այլ նպատակ ունի․ հնարավորություն ստեղծել ևս ինչ-որ մի տեղ տեղավորվելու»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}