Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչները 2022-ին քննություն կհանձնեն
Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Լեզվի և գրականության քննության թեստերը կկազմվեն Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կողմից, կստուգվեն հիմնականում հետևյալ հմտություններն ու ունակությունները․
- ազգային ուսմանական պլանի հիմնական պահանջների իմացություն,
- առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական և գրական նյութի իմացություն,
- ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառում,
- անծանոթ տեքստն ըմբռնելու և վերլուծելու ունակություն,
- քննադատական մտածողության ունակություն,
- գրելու ունակություն:
Նախնական թեստի նմուշին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան