Ըստ էության, հարցականի տակ է տրվել Ղարաբաղի հռչակագիրը. ՀՀ երկրորդ նախագահ
«Ամենից քիչ ես կցանկանայի մեկնաբանել Ղարաբաղի նախագահի ասածները։ Ինչո՞ւ։ Ի՞նչ սպասենք այդ մարդուց»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ Արցախի Հանրապետության նախագահը, ըստ էության, առաջին անգամ բավական կոշտ հակադարձեց Նիկոլ Փաշինյանին, հավանական համարո՞ւմ եք, որ նրանց միջև այս հակադրությունը կարող է ձևական բնույթ կրել։
Նա նշեց, որ չգիտի՝ պայմանավորվածության արդյունք է, այլ նպատակներ կան սրա հետևում, ինչ նպատակ են հետապնդում։
«Ասվել է Հայաստանում այնպիսի մի բան, որին ուղղակի հնարավոր չէր չարձագանել։ Ըստ էության, հարցականի տակ է տրվել Ղարաբաղի հռչակագիրը։ Ի դեպ, այդ հռչակագրի հեղինակներից եմ։ Երկու հոգով ենք գրել՝ ես և Կարեն Բաբուրյանը։
Ուղղակի հարցականի տակ է դրվել այն հիմքը, որի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել էր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրենց մակարդակով մեր խմբակցության ամեն մի պատգամավոր այն մյուս ֆրակցիայի առնվազն 4-5 պատգամավորի հնարավորությունն ունի. Քոչարյան
- Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրություններից հետո, մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար
- Ռոբերտ Քոչարյան. Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես
- Ռոբերտ Քոչարյանը մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև Փաշինյանի հայտարարությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան