Տնտեսություն 12:43 27/12/2021

Այս իշխանությունը շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև. Ռոբերտ Քոչարյան

Անցած տարի տնտեսական անկումը եղել է 7.4%, Կենտրոնական բանկի գնահատականով՝ այս տարի  կանխատեսվում է 4.2 տոկոս տնտեսական աճ, իսկ այն, ինչ կլինի դրանից ավելի, ուղղակի նկարած է լինելու։ Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ 2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար պետք է այս տարի ապահովեին ավելի քան 8 տոկոսանոց աճ. «Չենք ապահովել, վստահ եմ, որ հաջորդ տարի ևս չենք չենք ապահովելու, և ստացվելու է՝ 2020-2022 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ»։

ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց, որ 2018 թվականին «կախարդական փայտիկի» մասին արվում էին հայտարարությունները.

«Հիմա պարզվեց, որ այդ փայտիկը ռևերսի ռեժիմով էր աշխատում, դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, ժողովրդին հարստացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը՝ աղքատացնելու և տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետական պարտքն անցել է 9 մլրդ-ից՝ միայն վերջին երեք տարում աճելով 2.3 մլրդ դոլարով։ Ուստի, ըստ նրա, 4 տոկոսանոց կանխատեսվող տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ։ «Այլ բացատրություն չկա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով գնաճին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ պաշտոնական թվերով այն կազմում է 9.6%, սակայն դրա արժանահավատությունը կասկածի տակ է.

«Ես տասը տարի նախագահ եմ եղել և չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9.6% գնաճ։ Միջին գնաճը եղել է 2-3%: Նման գնաճի պարագայում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը, ինչը չի արվում, և ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում»։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև։
«Տեղերը փոխվել են։ Պետք է լիներ հակառակը, երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը։ Մենք կարիք ունենք լրիվ այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որևէ կերպ հնարավորություն չենք ունենա լուծելու», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ այս տարվա ընթացքում նաև պարզվեց, միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ։

«Այս մի քանի տարվա ընթացքում մարդկանց ավելորդ, չհիմնավորված լավատեսություն էին հաղորդում, ինչի պատճառով մարդիկ մտել են մեծ սպառողական վարկերի բեռի տակ, և այսօր մենք կանգնած ենք լրջագույն պլոբլեմների՝ վարկային փաթեթների անորակ լինելու առջև: Մեծ է հավանականությունը, որ ունենալու ենք ճգնաժամ այդ սպառողական վարկերի սպասարկման տեսանկյունից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ ճգնաժամը շրջանցելու համար  Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից անհրաժեշտ են լրջագույն քայլեր։

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդի կենամակարդակի բարձրացումը, մինչդեռ այս տարվա ընթացքում աղքատության թիվը միայն աճել է։

«Միայն սա բավարար է ասելու, որ ոչինչ չեք արել։ Միգուցե փորձել եք, բայց, ըստ էության, որևէ արդյունքի չեք հասել, քանի որ ժողովրդի կենսամակարդակն իջել է, աղքատության թիվը կլինի 27-30%։ Դրան զուգահեռ աճել է պետական ծառայողների վերնախավի բարեկեցությունը։ Անամոթ ձևով պարգևավճարները շարունակում են գոյություն ունենալ և մենք տեսնում ենք, թե ինչպիսի ծախսեր է արվում թիկնապահների, դաչաների, լիմուզինների, պադավատների, ճոխ ճամփորդությունների համար։ Մի արտահայտություն կա՝ «քեֆը ժանտախտի ժամանակ», և այս ամենն ինձ մոտ այդպիսի տպավորություն է թողնում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ակնհայտ է՝ հարուստների և աղքատների միջև այդ բևեռացումը միայն խորացել է այս տարվա ընթացքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}