Գեղեցկության սրահում պրոցեդուրայից հետո աղջկա դեմքը մնացել է այտուցված
!8-ամյա բլոգերը ցույց է տվել, թե ինչ է եղել իր հետ հոնքերի լամինացիայից հետո։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Գեղեցկության սրահում կոսմետոլոգի կողմից հոնքերի լամինացիայի հետո աղջկա ամբողջ դեմքն այտուցվել է։
Սոցցանցերի 18-ամյա օգտատեր Միլի Բաքնալը իր ՏիկՏոկ-յան գրառումներից մեկում ցուցադրել է պրոցեդուրայից առաջ և հետո արված լուսանկարները։ Վերջին կադրերում երևում է, որ նյութի հերոսուհու դեմքի աջ կողմը խիստ ուռել է, իսկ աջ աչքի շուրջ այտուցներ ու բշտիկներ են գոյացել։ Բլոգերը բացատրել է, որ ալերգիկ ռեակցիան իր մաշկի արձագանքն է կոսմետիկայի նկատմամբ, որը վարպետն օգտագործել է հոնքերի լամինացիայի համար։
«Ձեր պրոցեդուրայից 24 ժամ առաջ ալերգիայի թեստ արեք: Եվ համոզվեք, որ մասնագետն ունի բոլոր անհրաժեշտ վկայականները», - գրել է Բաքնալը հրապարակված տեսանյութին կից։
Հրապարակումը ունեցել է 600 հազար դիտում։ Բաժանորդները մեկնաբանություններում աջակցել են բլոգերին: «Աստված, հուսով եմ, որ դու արդեն լավ ես: Հենց այս տեսանյութը դիտելուց աչքերս ցնցվեցին: Գնացեք դատարան»,- գրել են նրանք։