28.12.2021. Կորոնավիրուսի 109 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 27-ին կատարվել է 6547 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 109 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 186 հիվանդ, գրանցվել է մահվան 7 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344649 դեպք, որոնցից 331027 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7956 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1500 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9456 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2546866 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.12.2021. Կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
- 25.12.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 9440 կորոնավիրուսով հիվանդ
- 24.12.2021. Կորոնավիրուսի 135 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 23.12.2021. Կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 22.12.2021. Կորոնավիրուսի 152 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
- 21.12.2021. Կորոնավիրուսի 137 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
- 20.12.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է