Երևանի ավագանին արտահերթ նիuտ կգումարի
Այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ կկայանա։ Սա Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո ավագանու առաջին նիստն է։
Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի նշանակման հարցը։ Այս պաշտոնում առաջարկվելու է Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։
Նշենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նիստի օրակարգում է նաև Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու, Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- Մարությանին փոխարինածը երդվել է
- Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին
- Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Մարությանին փոխարինածին ու Մարությանի դեմ խոսողներին
- Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները