Թալիբները հորդորել են արտասահմանյան ընկերություններին օգտվել իրենց անվտանգության ծառայություններից
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման կողմից ստեղծված կառավարությունում գործող ներքին գործերի նախարարությունը իր ծառայություններն առաջարկեց օտարերկրյա և ազգային ընկերություններին՝ ապահովելու նրանց պաշտպանությունը: Այս մասին երեքշաբթի հայտնել է աֆղանական Khaama Press գործակալությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Թալիբների ՆԳՆ-ն վերստեղծել է նախկին աֆղանական կառավարության «Հասարակական անվտանգության ազգային ուժեր» կազմակերպությունը, որը չէր գործում ծայրահեղականների կողմից իշխանությունը զավթելուց հետո:
Այդ կապակցությամբ թալիբները դիմել են ազգային և արտասահմանյան ընկերություններին անվտանգության ծառայությունների համար պայմանագրեր կնքելու առաջարկով։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները կրակ են բացել Քաբուլում կին ցուցարարների վրա
- Թալիբները բժիշկներին արգելել են օգնել առանց տղամարդու ուղեկցության բուժհաստատություն ներկայացած կանանց
- Թալիբները Քաբուլում ներկում են կանանց դեմքերը գովազդային պաստառների վրա
- Թալիբները կանանց արգելել են աշխատել տղամարդկանց հետ նույն լրատվամիջոցներում