Հայաստանի առևտրային բանկերի աջակցությամբ բազմազավակ ևս մեկ ընտանիք Արցախում կունենա սեփական տունը
Հայաստանի բանկերի միությունը միանում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին։ Այս մասին հայտնում են միությունից։
Ծրագրի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին:
Հայաստանի առևտրային բանկերի աջակցությամբ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տուն:
ՀԲՄ նախագահ Գևորգ Մաչանյանի խոսքով՝ Արցախի վերականգնման և հետագա զարգացման հարցում կարևոր է յուրաքանչյուրի սրտացավությունն ու կատարված աշխատանքը:
«Տարին ավարտում ենք բարի գործով և այն մտքով, որ արդեն հաջորդ տարի արցախցի ևս մեկ բազմազավակ ընտանիք Ամանորը կդիմավորի սեփական հարկի տակ: Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին՝ մենք մեր լուման ենք ցանկանում ներդնել Արցախի վերականգնման ու հզորացման գործում»,- իր խոսքում ընդգծել է Գևորգ Մաչանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան