Մոլդովայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որին աջակցում են եվրոպամետ խորհրդարանը և կառավարությունը, վստահեցրել է, որ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է երկուշաբթի PRO TV-ին տված հարցազրույցում։
«Մեր սահմանադրությունն ասում է, որ մենք չեզոք երկիր ենք, այն ոչ ոք չի փոխել, հիմա նման նախաձեռնություններ չկան, մենք ռազմական որևէ վտանգ չենք ներկայացնում»,-պատասխանել է Սանդուն՝ պատասխանելով ռազմական դաշինքին անդամակցելու հնարավորության մասին լրագրողների հարցին։
Մոլդովան ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական գործընկերության ծրագրի միջոցով: Դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործում է նաև Քիշնևում, և 2017 թվականի դեկտեմբերին այստեղ բացվել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը։ Ընդդիմադիր Կոմունիստների և սոցիալիստների դաշինքը քննադատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության ակտիվացումը։