Սաակաշվիլին ուշագնաց է եղել
Բանտարկված Վրաստանի նախկին նախագահ Միխաեիլ Սաակաշվիլին պատմել է, որ սևազգեստ տղամարդիկ եկել էին իրեն զինվորական հոսպիտալից վերցնելու, և դիմադրության ժամանակ նա կորցրել է գիտակցությունը։
«Ժամը հինգ անց կեսին սև համազգեստով մարդիկ եկան ինձ տանելու, ասացին, որ տեղափոխում են, բայց չասացին, թե ուր, ես պահանջեցի ճնշումս չափել, ճնշումս 180 էր, իսկ հետո՝ երկրորդ չափումը` 200/110, մինչդեռ իմ նորմը 120/180 է, իմ կարծիքով հիպերտոնիկ ճգնաժամ էր, ես երբեք նման վիճակում չեմ եղել զարկերակային ճնշման առումով, դրանից հետո ինձ փորձեցին դուրս հանել, և ես դիմադրեցի, որից հետո ուշաթափվեցի, որոշ հատվածներ չեմ հիշում»,- ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին նաև նշել է, որ երբ արթնացել է, տեսել է բժշկի, ով պնդել է, որ իրեն ոչ մի տեղ չեն տեղափոխում։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները Սաակաշվիլիին թույլ են տվել լիարժեք սնվել
- Սաակաշվիլի-Մարգվելաշվիլի-Զուրաբիշվիլի հանդիպում՝ հանուն համազգային երկխոսության
- Սաակաշվիլին ուկրաինացիներին խնդրել է միանալ FreeMisha ակցիային
- Կիկաբիձեն տեսակցել է Սաակաշվիլիին
- Սաակաշվիլին խոստացել է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ Ուկրաինա
- Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Սաակաշվիլին արտերկրում բուժման կարիք չունի
- Սաակաշվիլիի համար ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի դատարանի մոտ
- Սաակաշվիլիին թույլ են տվել ներկա լինել իր դատին