Այս տարի Սոչի է այցելել գրեթե 7 միլիոն զբոսաշրջիկ
2021 թվականին ընդհանուր առմամբ Սոչի կայցելի գրեթե յոթ միլիոն զբոսաշրջիկ, հայտնել են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունից, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հաշվի առնելով տարեվերջին զբոսաշրջային հոսքի ուրվագծված դինամիկան՝ նախատեսվում է ընդունել մոտ 6,9 միլիոն հյուր, ինչը 4,6 տոկոսով ավելի է 2019 թվականի, 23,5 տոկոսով՝ 2020 թվականի համեմատ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ամանորի տոներին օդային ճանապարհով Սոչի կժամանաի գրեթե 387 հազար մարդ, ինչը 7,2 հազարով ավելի է Սուրբ Ծննդյան վերջին տոների համեմատ։