Տարվա կոռուպցիոնիստ է ճանաչվել Լուկաշենկոն
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը (OCCRP) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել է «Տարվա կոռուպցիոներ - 2021»: Ինչպես հաղորդում է «Լենտա.ռու»-ն, համապատասխան տեղեկությունը հրապարակված է կայքում։
Կենտրոնի ներկայացուցիչները պարզաբանել են, որ «Եվրոպայի վերջին բռնապետը» ճանաչվել է «կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետ կապ ունենալու համար»։ Արդյունքներն ամփոփել է վեց լրագրողների և հակակոռուպցիոն փորձագետների ժյուրին: Լուկաշենկոն ռեկորդային 1166 հավակնորդներից առաջինն է, նշել են կենտրոնից։
«Դա ակնառու տարի էր կոռուպցիայի առումով, բայց Լուկաշենկոն գերազանցել է բոլորին», - ասել է ժյուրիի համակարգող, OCCRP-ի համահիմնադիր Դրյու Սալիվանը: