Հանձնաժողովը մրցակցային խնդիրներ է հայտնաբերել թղթի ձեռքբերման պետական գնումների փաստաթղթերում
Անցնող տարում հանձնաժողովը մրցակցության օրենսդրության խախտման հատկանիշներով ընդհանուր առմամբ 186 վարչական վարույթ է հարուցել, որից ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման հատկանիշներով՝ 78 վարույթ:
Հանձնաժողովից հայտնում են, որ ՄՊՀ-ն նաև հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ 2, գերիշխող դիրքի չարաշահումներով՝ 15, համակենտրոնացման հայտարագրման՝ 26, չհայտարարագրված համակենտրոնացման՝ 11, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների՝ 4 , պետական գնումների ոլորտում 13, տեղեկատվության չտրամադրման կամ ժամկետից ուշ տրամադրման մասով՝ 26, օրենքի խախտումները շտկելու հանձնարարականի չկատարման վերաբերյալ՝ 5 և վարչական բողոքների 6 գործ է քննել:
ՄՊՀ նախագահը շեշտել է, որ աչալուրջ են լինելու պետական մարմիններում տեղի ունեցող հակամրցակցային գործողությունների և պետական գնումների ոլորտում մրցակցային խնդիրներին, ինչը դրական ազդակ է բիզնեսին և հանրությանը, որ ՄՊՀ-ն հանձնառու է իր ինքնավար մարմնի կարգավիճակով պայմանավորված գործառույթների իրականացմանը:
Մասնավորապես այս տարի հանձնաժողովը համընդհանուր վերլուծությունների արդյունքում հնարավոր մրցակցային խնդիրներ է հայտնաբերել թղթի ձեռքբերման պետական գնումների փաստաթղթերում և դիմել է պետական մարմիններին, որպեսզի չսահմանվեն այնպիսի չափանիշներ, որոնք կնվազեցնեն մասնակիցների քանակը:
Քննության ընթացքում են ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հարուցված և պետական լաբորատորիաների ոլորտի մրցակցային խնդիրներին առնչվող վարույթները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում