«Հրապարակ». Երևանի քաղաքապետի ընտրություններին «Հայաստան» դաշինքը կմասնակցի Լևոն Քոչարյանի՞ թեկնածությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երևանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի»: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու օրերին, երբ խոսակցություններ կային, որ հնարավոր է Երևանում արտահերթ ընտրությունների գնան, քանի որ ավագանին չի ընտրի նոր քաղաքապետին, քաղաքական ուժերը քննարկել են նոր ընտրությունների հարցը: «Հայաստան» դաշինքում դիտարկել են նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածությունը, որն ԱԺ ընտրացուցակի 50-րդ համարն էր:
Լ. Քոչարյանը մեզ ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, իր թեկնածության մասին էլ ասաց. «Քանի դեռ չկան նշանակված ընտրություններ, էս ամենից խոսելը սխալ և ժամանակավրեպ եմ համարում»: Սակայն, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ չեն լինի։
Երեկվա ասուլիսում երկրորդ նախագահը ևս խոսել է այդ մասին. «Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե մի քիչ վստահություն ունենային, որ կհաղթեն Երևանում։ Չեն գնացել, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն պրոբլեմ և մայրաքաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչն արեցին Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան