Ինչու ավելի լավ է օդանավակայանների Duty Free-ից գնումներ չանել
Փորձագետները պատմել են, թե ինչ ապրանքների և ծառայությունների համար են ուղևորները միշտ գերավճարում օդանավակայանում և ինչ ծախսերից է ավելի լավ հրաժարվել, այդ թվում՝ Duty Free խանութներից, գրում է The Sun-ը։
«Թռիչքի երկար սպասման ընթացքում ճանապարհորդները հաճախ ծախսում են ավելի, քան պլանավորում էին՝ դա չնկատելով», - ասում են փորձագետները,-«Փաստն այն է, որ օդանավակայաններն ունեն ապրանքների և ծառայությունների բարձր նշաձող»։
Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, գումար խնայելու համար խորհուրդ են տալիս գնել միայն այն, ինչ ձեզ իսկապես անհրաժեշտ է։ Առաջին հերթին կարելի է խուսափել շշալցված ջրի վրա ծախսելուց։ Ըստ Los Angeles Times-ի՝ որոշ տեղեր գները մինչև 200 տոկոսով ավելի բարձր են, քան ստանդարտ խանութներում: Բացի այդ, էլեկտրոնիկայի, խորտիկների, հուշանվերների գները չափազանց թանկ են։
Բայց հիմնական խաբեությունը, ըստ հոդվածի հեղինակների, tax free խանութներն են։ «Ուղևորները գնում են Duty Free-ից, քանի որ ենթադրվում է, որ լավ զեղչեր կան կոսմետիկայի, ալկոհոլի, ծխախոտի համար: Բայց տեսականու ապրանքների մեծ մասը կարելի է գնել առցանց՝ շատ ավելի էժան»,- ասում են փորձագետները:
Պետք է նաև հրաժարվել օդանավակայանում արտարժույթի փոխանակումից (սովորաբար միջնորդավճարը բավականին մեծ է) և անձնական մեքենայով ճանապարհորդել (կայանատեղը շատ թանկ է): Իսկ, հիշեցնում են մասնագետները, միշտ պետք է նախօրոք կշռել ուղեբեռը, որպեսզի լրացուցիչ գումար չվճարեք գրանցման վաճառասեղանին։