Չեխ լուսանկարչի՝ Արցախյան պատերազմին նվիրված շարքը Տոկիոյի մրցույթում արժանացել է Արծաթե մրցանակի
Չեխ հայտնի լուսանկարիչ և խմբագիր Լենկա Կլիցպերովայի Արցախյան պատերազմին նվիրված «Պարտված պատերազմ» շարքն արժանացել է Արծաթե մրցանակի Տոկիոյի միջազգային լուսանկարչական մրցույթում\ TIFA 2021\՝ «Խմբագրական-Հակամարտություն» անվանակարգում։ Այս մասին տեղեկանում ենք orer.eu կայքից։
Կլիցպերովան և իր գործընկերուհի Մարկետա Կուտիլովան Արցախյան վերջին պահերազմի օրերին և հետո երեք անգամ եղել են այնտեղ, չեխական հեռուստատեսության և պարբերական մամուլի համար լուսաբանել են ոչ միայն ռմբակոծությունների տակ գտնվող Ստեփանակերտի խաղաղ բնակչության սարսափելի վիճակը, այլև գաղթականների ու նրանց ընտանիքների ողբերգությունը։
2021-ին նրանք նաև հրատարակել են «Վերջինը հրկիզում է գյուղը.Պատերազմը Լեռնային Ղարաբաղում» գիրքը, որը հարուստ է ոչ միայն ականատեսների պատմություններով, այլև լուսանկարներով։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
- Նահանջ երգով. Դադիվանքի «վերջին» գիշերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին