Չինաստանի McDonald's-ում աթոռները փոխարինել են հեծանիվերով
Չինաստանի McDonald’s ռեստորաններում սովորական աթոռները փոխարինում են հեծանիվներով՝ մարզումները խրախուսելու համար:
Ըստ odditycentral.com-ի, համացանցում անցած շաբաթվա ընթացքում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են հեծանիվները կիրառվում Գուանդուն նահանգի սննդի ցանցի կետերում:
Հեծանիվները պատրաստված են վերամշակված պլաստիկից: Նորույթները հաճախորդներին ոչ միայն զուգահեռաբար մարզվելու և սնվելու ընթացքում կալորիաներ այրելու հնարավորություն են տալիս, այլև սմարթֆոնները կարող են լիցքավորվել արտադրվող էներգիայով:
Ըստ ընկերության ներկայացրած տվյալների, նման հեծանիվներ տեղադրել են Գուանդունում և Շանհայում գտնվող երկու ռեստորանում:
Դրանց ընդհանուր թիվը հասնում է 10-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները