«Օմիկրոն»-ը Թուրքիայում COVID-ի դեպքերի արագ աճի պատճառ է դարձել
Թուրքիայում «Օմիկրոն» շտամի արագ տարածման արդյունքում երկրում վարակվածների թիվը սկսել է արագ աճել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը։
Երկուշաբթի օրը հայտնաբերվել է վարակման ավելի քան 26 հազար դեպք, մինչդեռ նոյեմբերին այդ ցուցանիշը չի գերազանցել օրական միջինը 20 հազար դեպքը։
Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջայի խոսքով՝ այժմ Թուրքիայում COVID-19-ի դեպքերի ավելի քան 10%-ը պայմանավորված է «Օմիկրոն»-ով, որն առաջին անգամ երկրում հայտնաբերվել է դեկտեմբերի 11-ին։
Նախորդ շաբաթ Թուրքիայի իշխանությունների կողմից շտապ օգտագործման համար հաստատվել է թուրքական «Turkovac» COVID-19 պատվաստանյութը։
Թուրքիայում արդեն օգտագործվել է Sinovac և Pfizer պատվաստանյութերի ավելի քան 129 միլիոն չափաբաժիններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան