Ֆիննախ. Կարևոր է, որ արտաքին պարտքը չգերազանցի թույլատրելի սահմանը
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց պետական պարտքի չափի վտանագավորության մասին:
«Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հատել է 5.5 մլնի շեմը: 2016թ. բյուջեի կանխատեսումներով, այն բարձրանալու է, ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը կազմելու է 50 տոկոսից ավելի: Դա վտանգավոր չե՞ք համարում»,-ասաց ՕԵԿ-ական պատգամավորը: Նա նաև հարցրեց, հնարավոր չէ՞ ծախսերը իրականացնել եղած միջոցների շրջանակում, ձեռնպահ մնալով նոր պարտքեր վերցնելուց:
Գագիկ Խաչատրյանն ասաց, որ ցանկացած պետության համար ցանկալի չէ արտաքին պարտքի ավելացումը:
«Իմ կարծիքով, և ընդհանրապես իմ թիմի կարծիքով, կարևոր է, որ արտաքին պարտքը, իրոք, չգերազանցի թույլատրելի սահմանը, սակայն շատ կարևոր է, թե այդ փողը վերցնելուց ինչ ծրագրեր ես իրականացնում, որ այն մաքսիամալ էֆեկտիվություն ապահովի, նպաստի տնտեսության աշխուժացմանը»,-ասաց նախարարը:
Գ. Խաչատրյանն ասաց, ուսումնասիրել են տարբեր երկրների արտաքին պարտքի ծավալները. «Այն երկրները, որոնք ունեն նավթային, գազային ռեսուրսներ, ՀՆԱ-ի մեջ արտաքին պարտքի տոկոսը ցածր է: Իսկ այն երկրները, որ չունեն նման ռեսուրսներ մեզանից բարձր են կամ մեզ հավասար են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան