Շոյգուն շնորհակալություն է հայտնել Արցախում ու Սիրիայում ծառայություն իրականացնող խաղաղապահներին
Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահ զորախումբը կատարել է պատերազմող կողմերի տարանջատման համալիր խնդիրներ և ներկայում տարածաշրջանում լուծում է ծրագրված ընթացիկ խնդիրներ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մեր խաղաղապահ առաքելության ներդրման շնորհիվ մենք կարողացանք հանդարտացնել իրավիճակն այնտեղ, իրականացնել պլանային աշխատանքներ։ Հիմա դրանք կարելի է պլանային որակել։ Այդ տարածաշրջանում կյանքն աստիճանաբար վերադառնում է։ Այնտեղ ավելի ու ավելի շատ խաղաղություն է ու հանգստություն»,-«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասել է Շոյգուն։
Նրա խոսքով, այդ գործում ահռելի է այն մարդկանց ավանդը, որոնք ցուցաբերել են բժշկական, հումանիտար օգնություն։
«Եվ իհարկե նրանց, որոնք օրեր շարունակ կանգնում են խաղաղպահների դիրքերում»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին, սերժանտական կազմին, որոնք ծառայություն են իրականացնում Սիրիայում, ԼՂ-ում ու այլ երկրներում տեղակայաված ռուսական ռազմաբազաներում։
«Շնորհակալ ենք հատկապես Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում ծառայություն անցնող մարդկանց։ Մեկ տարի առաջ Ղարաբաղում ծայրահեղ ծանր, լարված իրավիճակ էր»,-ասել է նա։