Տոլմա, ծիծակ և փախլավա. հայկական խոհանոց՝ Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում
Սիրիայում Խմեյմիմ ավիաբազայի հրամանատարությունը որոշել է պարգևատրել զինվորականներին գերազանց ծառայության համար, փոփոխել նրանց սննդակարգը և ծանոթացնել եղբայրական ժողովուրդների խոհանոցներին։ Այս մասին հայտնում է ռուսական «Звезда» հեռուստաալիքը։
Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում սովորական բանակային ճաշարանը վերածվել է ազգային խոհանոցերի իսկական ռեստորանի։ Նրբաբլիթներ խավիարով, խնձորով լցոնած սագ, ծովատառեխով կարտոֆիլ։ Այս ամենը ընդամենը հիմնական մենյուի հավելումն է:
Այս բոլոր ուտեստները ոչ քաղաքացիական կյանքում միշտ չէ, որ միաժամանակ հանդիպում են։ Կարկանդակ, կարմիր խավիար, լցոնած թառափ, բեկոն սև հացով և մանանեխով։ Սեղանի թագուհին հնդկաձավարի շիլան է՝ մսով և բանջարեղենով՝ պատրաստված հին ռուսական բաղադրատոմսով։
Խոյանուցների հավաքույթին ներկա է նաև հայկական խոհանոցը՝ ծիծակ, տոլմա, փախլավա։
Խմեյմիմ ավիաբազայի հրամանատարությունը հետապնդում էր երեք նպատակ՝ խրախուսել զինծառայողներին գերազանց ծառայության համար, դիվերսիֆիկացնել նրանց սննդակարգը և ծանոթացնել եղբայրական ժողովուրդների խոհանոցներին։