Անդրանիկ Քոչարյանի տեղակալի ընտրության հարցը դեռ մնում է չլուծված
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տևեց 50 վայրկյան: Նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն, իսկ իշխանությունից երեք պատգամավոր՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Գուրգեն Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը: Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն է:
«Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նիստը համարում ենք ավարտված», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով կշարժվեն մինչև ՔՊ խմբակցության կողմից ունենան առաջարկ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ էր առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ամեն անգամ դեմ էին քվեարկել: Անդրանիկ Քոչարյանը նախկին նիստին հայտարարել էր, որ եթե ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն չի ներկայացել, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով այդ պաշտոնն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
Հարակից հրապարակումներ`
- Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը. Արթուր Ղազինյան
- Եթե «Հայաստան» խմբակցությունը կոնսենսուսի չգա ՔՊ-ի հետ, մեր թեկնածուն կառաջադրենք. Անդրանիկ Քոչարյան
- ՔՊ-ականները կրկին դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները