Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը տեղեկացնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ Վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում և այդ մասով Աշոտ Մինասյանը ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում/։
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020թ-ի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։
Նախաքննության ավարտից հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, դրանում չհայտնաբերելով Աշոտ Մինասյանի առնչությունը հանցանքին հասվաստող գեթ մեկ ապացույց, այսօր միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Ա. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավորություն տալ հայրենի հողի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին գալիք տոները նշելու իրենց տանը
- Գեներալները երաշխավորում են Աշոտ Մինասյանին
- Քաղաքական իշխանության պահանջով է Աշոտ Մինասյանը կալանավորված. Միհրան Պողոսյան
- Մինչ օրս Աշոտ Մինասյանի պաշտպանական կողմին չի տրամադրվել կալանավորելու մասին որոշումը․ փաստաբան
- Աշոտ Մինասյանը վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին. Ռեժիսոր
- Փաստաբան. Աշոտ Մինասյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան