Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Առուշ Առուշանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է պաշտպանԷրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանության կողմը երեկ միջնորդություն է ներկայացրել՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միրջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ՝ գրավի նվազագույն չափ առաջարկելով 30 մլն ՀՀ դրամը։ Միջորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Լուսինե Ավետյանի ցուցմունքից հետո գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը էապես նվազել է, հետևաբար, Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է փոխարինվի գրավով։
Ի դեպ, գործով նախաքննության ընթացքում Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ անձը Լուսինե Ավետյանն էր, որը ցուցմունքը տվել է մի քանի անգամ, ընդ որում՝ բավականին հակասական։ Վերջինիս ցուցմունքի հիման վրա Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել, վերջինս կալանավորվել է, սակայն արդեն դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում, Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում իր ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի վաղը
- Հնարավորություն տալ հայրենի հողի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին գալիք տոները նշելու իրենց տանը
- Ազատություն Առուշանյանին, Փարամազյանին․ ԱԺ-ում Մխիթար Զաքարյանն երդման տեքստն ավարտեց կոչով
- Հինգ ամիս Առուշ Առուշանյանը կալանավորված է այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ է պատասխան տալու․ Առուշանյանի պաշտպան
- Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից
- Դատարանն արգելել է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան