«Ծառայում եմ հայրենիքին», «Պատիվ ունեմ» արտահայտությունները բառեր չեն, արժեք են. Վանեցյան
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էին Ա. Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
Արթուր Վանեցյանն արձագանքել է քննիչի կայացրած որոշմանը՝ գրելով. «Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր …
Այս էժանագին ներկայացումները բեմադրողները չհասկացան ու չեն էլ հասկանա, որ «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ » և «ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ» արտահայտությունները բառեր չեն. արժեք են, մտածելակեպ և աշխարհայացք:
Եթե հասկանային, երկիրն այս վիճակում չէր լինի…
Երևի կարելի է ներել, երբ փորձում են հարվածել հեղինակությանդ, ներքաշել ընտանիքդ, մտերիմներիդ:
Երևի կարելի է…
Բայց երբ հայրենիքդ են կործանում, բարդ է ներելը…
Երևի անհնար…»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել․ Լուսինե Սահակյան
- Վանեցյան. Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին
- Արթուր Վանեցյան. Ազգային անվտանգության ծառայությունում նման վտանգավոր երևույթները պետք է բացառվեն
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի
- Արթուր Վանեցյան. Պայքարը շարունակվում է
- Սոս Հակոբյան. Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում արմատախիլ է արել Ալեն Սիմոնյանի նման մոլախոտերի
- Վանեցյան. Իմ հեռախոսը վարակելու համար հարյուր հազարավոր դոլարներ է ծախսվել
- Արթուր Վանեցյան. Pegasus-ը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան