Սրանց խոստումերին անմիաստ է անդրադառնալ, ծայրից ծայր սուտ է. Կարեն Քոչարյան
«Հետպատերազմյան տարի էր, պետությունն ու հասարակությունը շոկի մեջ էր: Բայց ոչ մի բան չարվեց այն մարդկանց կողմից, ովքեր կոչված էին դա անելու, որպեսզի գոնե կամաց-կամաց կամ գոնե սկիզբ դրվի այդ շոկային վիճակից դուրս գալու համար»,- ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նա նշեց, որ համաձայն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մտքի հետ՝ «ուր են արտագաղթում, թող մնան, վայելեն»:
«Պետք է մնան ու վայելն այս ամեն ինչը նրանք, ովքեր կատարել են այս ընտրությունը, իսկ այս տարի արտագաղթը եղել է բավականին մեծ, շատ մեծ»,- ասաց քաղտեխնոլոգը:
Նա նաև նշեց, որ Հայաստանը գործազրկության մակարդակով առաջին տեղում է հետխորհրդային երկրներից, կատաստրոֆիկ թիվ է՝ 20 տոկոս: Կ. Քոչարյանը համոզված է, որ դա ամբողջ թիվը չէ:
«Սրանց խոստումերին, խոսքերին անմիաստ է անդրադառնալ, քանի որ մարդ, ով կարող է մեկ տարի առաջ ասել՝ Արցախը Հայաստան և վերջ, իսկ մեկ տարի անց ասել՝ ԼՂԻՄ-ը երբեք էլ Հայաստանի կազմում չի եղել, ինչի մասին ենք մենք խոսում ընդհանրապես: Հասկանալի է, որ ծայրից ծայր սուտ է»,-ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան